Այս պահին լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը ներկայացնում է գյուղմթերքի ոլորտում այս տարվա գնային քաղաքականությունը:
Բերբերյանի գնահատմամբ` տարին վատ չի սկսվել հացազգիների համար:
Նրա խոսքերով` կունենանք կայուն բերք, այստեղ որևէ խոչընդոտ չկա:
«Գարունը 10 օր շուտ է սկսվել, ցրտահարության վտանգը շատ է: Գյուղացիները գիտեն` ինչ հնարավոր միջոցներ կուտակել, մանավանդ որ վաղվանից սկսելու է ցրտել: Տեղ-տեղ կարող է 0-ից ցածր լինել: Ընդհանուր այգիների վիճակը շատ լավ է, բանջարաբուծության վիճակն այնքան էլ լավ չէ: Պետք է կարողանալ պայքարել մորմազգիների ցեցի առկայության դեմ»,- ասաց Բերբերյանը:
Վերջինիս համոզմամբ` սա պետք է լինի հանրապետական միջոցառում, և պետք է լինի օդային պայքար, ոչ թե՝ սրսկում:
Տարին կայուն է, եթե ցրտահարություն չունենանք: