Հունիսի 12-ին նշվում Է Ռուսաստանի օրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 12-ին Ռուսաստանը նշում Է «ամենաերիտասարդ» պետական տոներից մեկը: Սկզբնապես այն անվանում Էին Ռուսաստանի պետական ինքնիշխանության հռչակագրի ընդունման օր: Իսկ 2002 թվականին ստացել Է նոր պաշտոնական անվանում՝ Ռուսաստանի օր:

1990 թվականի այս օրը ՌԽՖՍՀ-ի ժողովրդական պատգամավորների առաջին համագումարն ընդունել Է փաստաթուղթ ինքնիշխանության մասին: Իսկ մեկ տարի անց՝ նույնպես հունիսի 12-ին, տեղի ունեցան երկրի նախագահի առաջին համաժողովրդական ընտրությունները, որտեղ հաղթեց Բորիս Ելցինը: Հենց նա Էլ երեք տարի անց հրամանագիր Է ստորագրել նոր պետական տոնի մասին:

Սակայն, ինչպես նշում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, ժողովրդի մեջ Ռուսաստանի օրը երկար ժամանակ ժողովրդականություն չԷր վայելում: Քաղաքացիների հարցումները վկայում Էին այն մասին, որ շատ ռուսաստանցիներ չգիտեն այս տոնի բովանդակությունը: Այսօր Յուրի Լեւեդայի վերլուծական կենտրոնի վիճակագրության համաձայն, տոնի ճիշտ անվանումը կարողացել Է ասել ռուսաստանցիների սոսկ 40 տոկոսը:




Լրահոս