Եգիպտոսում, որը, չնայած անցել է «արաբական գարնան» միջով, շարունակում է մնալ պահպանողական մուսուլմանական երկիր, լիբերալ հայացքներով երիտասարդ մի աղջիկ յուրովի հեղափոխություն է կատարել` սեփական մերկ նկարները տեղադրելով համացանցում: Աղջկա այդ արարքը կոնկրետ նպատակ ունի. այն դիտվում է որպես հարված ռասիզմին, բռնությանը, երկերեսանիությանը, եգիպտական հասարակության մեջ լայնորեն տարածված սեռական ոտնձգություններին: Կահիրեի համալսարանի 20-ամյա ուսանողուհի Մագդա Ալիա ալ-Մահդին, նկարները տեղադրելով իր բլոգում, գրել է. «Ես իրավունք ունեմ ազատ ապրել ամեն տեղ… Ես երջանիկ եմ, երբ ինձ բացարձակ ազատ եմ զգում»:
ՄԵՐԿԱՑԵԼ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ