Հունիսի 14-ին արյան դոնորի միջազգային օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 14-ն ամբողջ աշխարհում նշվում է` որպես արյան դոնորի միջազգային օր, և տարբեր երկրներում կազմակերպվում են զանազան միջոցառումներ: Հայաստանը ևս ամեն տարի միանում է այս արշավին՝ կազմակերպելով միջոցառումների շարք, որոնց նպատակն է` տեղեկացնել հանրությանը արյան դոնորության կարևորության մասին, շնորհակալություն հայտնել մշտական դոնորներին և դիտարկել արյունատվության գաղափարի ինտեգրումը` որպես կենսակերպի և մշակույթի մաս մեր երկրում։

Հարկ է նշել, որ Հայաստանում տարեցտարի ավելանում է դոնորներից հավաքագրվող արյան քանակը: 2000-2001թթ. տարեկան իրականացվում էր մոտ 6000-7000 արյունատվություն, 2020 թվականին ցուցանիշը հասել է 25000-ի: Այնուամենայնիվ, անհրաժեշտ է հիշել, որ աշխարհում մշտապես կա արյան կարիք, իսկ ստեղծված պանդեմիկ իրավիճակում և դոնորների կտրուկ նվազման պարագայում՝ առավել ևս:




Լրահոս