Լուսանկարը՝ համացանցից
Բրիտանացի երաժիշտ Ջոն Լենոնի կիթառը՝ «Օգնի՛ր» (Help!, 1965) ֆիլմից, Julien’s Auctions աճուրդում վաճառվել է 2,85 միլիոն դոլարով:
The Beatles-ի անդամի կիթառն աճուրդային արժեքով դարձել է հինգերորդն աշխարհում։
ՄԱՔՍԱՅԻՆ
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ՝ մաքսային հսկողության ներքո գտվող տրանսպորտային միջոցը այլ անձի հանձնելու դեպքում ինչ չափով տուգանք է առաջադրվում:
Գրիշ Մարտիրոսյան (49 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Գ. Մարտիրոսյանի հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 198 հոդվածի համաձայն` մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքներն ու տրանսպորտային միջոցներն առանց մաքսային մարմնի թույլտվության մասնակի կամ ամբողջությամբ հանձնելը, օտարելը, ոչնչացնելը կամ կորցնելը առաջացնում է տուգանքի նշանակում` այդ ապրանքների եւ տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի հիսուն տոկոսի չափով:
Հայաստանի Հանրապետության
պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ մաքսային հսկողության ներքո գտնվող տրանսպորտային միջոցի մեկնումն առանց մաքսային մարմնի թույլտվության առաջացնում է տուգանքի նշանակում` 100,000 դրամի չափով:
ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ
ՀԱՐՑ. Եթե լրացել է անձի՝ կենսաթոշակի անցնելու տարիքը, ապա դիմում ներկայացնելու համար նա ի՞նչ պետք է անի եւ ո՞ւր ներկայանա:
Լաուրա Խաչատրյան (63 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ եթե անձը ձեռք է բերել կենսաթոշակի անցնելու իրավունք, ապա առաջին հերթին պետք է նախապատրաստի կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերը եւ դիմի իր բնակության (հաշվառման) վայրի կեսաթոշակ նշանակող մարմին:
Այսպես, տարիքային կենսաթոշակ նշանակելու համար նա պետք է ներկայացնի`
1) դիմումը,
2) անձը հաստատող փաստաթուղթը,
3) հանրային ծառայությունների համարանիշը,
4) աշխատանքային uտաժը հաuտատող փաuտաթուղթը (աշխատանքային գրքույկը, անհրաժեշտության դեպքում` uտաժը հաuտատող այլ փաuտաթղթեր կամ արխիվային տեղեկանքներ),
5) uոցիալական վճար կատարած լինելու մաuին ծառայության տված տեղեկանքը (կամ այդ փաuտը հավաuտող վճարման հանձնարարագրեր, անդորրագրեր) կամ գործատուի (Հայաuտանյայց առաքելական uուրբ եկեղեցու եկեղեցականի դեպքում` Մայր Աթոռ uուրբ Էջմիածնի կաթողիկոuարանի) տված տեղեկանքն աշխատավարձի չափի մաuին` ըuտ տարիների եւ ամիuների,
6) լուuանկար (4 x 6 uմ չափի):
Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում նա լրացնում է աշխատակցի տրամադրած դիմումի ձեւը, որից հետո նրան է վերադարձվում դիմումի ծանուցումը, որտեղ նշվում է դիմումի գրանցման համարը, ընդունման ամսաթիվը, ընդունող աշխատակցի ազգանունը, անհրաժեշտության դեպքում` լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու ժամկետը:
Կենսաթոշակային համակարգի
իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ կենսաթոշակ նշանակելու համար բնակության վայրի մասին տեղեկանք չի պահանջվում, բավարար են անձնագրում քաղաքացու անձնական տվյալների եւ նրա հաշվառման վայրի մասին նշում պարունակող էջերի պատճենները: