ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ. ՔՐԳՈՐԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ սպանության օրը՝ հունսի 11-ին՝ ժամը 11-ին «ֆազը» գնացել է Ավանի դատարան: Մեզ հասած տեղեկութունների համաձայն՝ նրա պաշտպանը միջնորդություն է ներկայացրել , որ դատավոր Մանվել Շահվերդյանը թույլ տա Սերգեյ Գրիգորյանին՝ «ֆազին», առողջական խնդիրներով պայմանավորված, դուրս գա երկրից: Դատավոր Մանվել Շահվերդյանը բավարարել է միջնորդություն ու թույլ է տվել «ֆազին» լքել երկիրը: Ասել է թե՝ նրա «սեկտը» բացել են: Դատարանից Սերգեյ Գրիգորյանը ուրախ դուրս է եկել ու հայտնել, որ կգնա առողջական խնդիրներով երկրից ու մի քիչ էլ կօդափոխվի ու կգա Հայաստան:

Վերջինիս մտերիմները այդ օրը որեւէ արտառոց բան չեն նկատել իրենց շուրջ ու դեռ ավելին՝ անգամ Սերգեյ Գրիգորյանը՝ «ֆազը», ըստ մտերիմների, բավականին ուրախ է եղել այդ օրը:
Իսկ ինչ քրեական գործով է անցել նա, որ ներկայացել է սպանության օրը դատարան:
Սերգեյ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա Մարիա Ավետիսյանի սոցիալական էջին Արթուր Ալեքսանյանի սոցիալական էջից, իր եւ Մարիա Ավետիսյանի հասցեին վիրավորական գրառումներ կատարելու համար, Արթուր Ալեքսանյանին պատժելու նպատակով, առեւանգելու ուղղակի դիտավորությամբ, նախապես համաձայնության է եկել Բագրատ Արաբշյւսնի, Ավետիք Մանուկյանի եւ դեռեւս չպարզված մի խումբ անձանց հետ, որից հետո Ավետիք Մանուկյանը Արթուր Ալեքսանյանի հետ ունեցած մտերիմ փոխհարաբերությունների հիման վրա ձեւավորված վստահությունը չարաշահելու միջոցով, խաբեությամբ, իրականությունը դիտավորությամբ խեղաթյուրելով՝ Արթուր Ալեքսանյանի կողմից իր մարմնի վրա դաջվածք կատարելու պատրվակով, 2020 թվականի դեկտեմբերի 11-ին՝ ժամը 21:09-ին, հեռախոսազանգի միջոցով վերջինիս հրավիրել է Երեւան քաղաքի Ջանիբեկյան 25 հասցեում գտնվող իր տանը կից աշխատասրահ, որից հետո՝ ժամը 23։00-ի սահմաններում, Արթուր Ալեքսանյանը այցելել է Ավետիք Մանուկյանի հիշյալ հասցեում գտնվող աշխատասրահ, որտեղ արդեն իսկ նախապես պայմանավորվածության համաձայն Սերգեյ Գրիգորյանը, Բագրատ Արաբշյանի եւ դեռեւս չպարզված մի խումբ անձանց հետ շուրջ 1 ժամ Արթուր Ալեքսանյանի կամքին հակառակ՝ ապօրինի ազատությունից զրկելով, հարվածներ են հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պահանջելով հայտնել նրա /ինստագրամյան/ էջից վիրավորական գրառումներ կատարած անձի տվյալները, սակայն ստանալով բացասական պատասխան, շարունակել են հանցավոր գործողությունները եւ որպես զենք օգտագործվող առարկայով՝ դանակով բռնություն գործադրելու սպառնալիքով՝ դանակը բացված վիճակում Արթուր Ալեքսանյանի գլխին պահած նստեցրել են գործով չպարզված սեւ գույնի «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա եւ նրա կամքին հակառակ տեղափոխել են Երեւան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի տարածքում գտնվող, դեռեւս չպարզված շինություն, որտեղ շուրջ մեկ եւ կես ժամ վերջինիս կամքին հակառակ շարունակել են ապօրինի զրկել ազատությունից եւ հարվածներ հասցնել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ նույն պահանջով: Այնուհետեւ, ժամը 01:25-ի սահմաններում, Արթուր Ալեքսանյանի մտերիմ Ռուստամ Ստեփանյանի միջամտությամբ Արթուր Ալեքսանյանը ազատ է արձակվել՝ հետագայում վիրավորական գրառումներ կատարած անձի տվյալները հայտնելու պայմանով:
Armlur.am-ը գրել էր, որ Սերգեյ Գրիգորյանին սպանել են հունիսի 11-ի գիշերը, սպանությունը դեռ բացահայտված չէ : երեկվա դրությամբ, ըստ նախնական վարկածի, Սերգեյ Գրիգորյանին կյանքից զրկել են վարձու մարդասպաններ, որոնք եղել են երկու հոգի։ Նրանք գտնվել են OPEL մակնիշի ավտոմեքենայի մեջ, որը, ինչպես արդեն նշել էինք, գողացված է եղել։ Ի դեպ «ֆազի» հետ նրա հետ մեքենայում այդ օրը եւս մեկ քաղաքացի է եղել, որը հիվանդանոց էր տեղափոխլե եւ արդեն դուրս էգրվել հիվանդանոցիվ:
Հավելենք, որ «ֆազի» սպանության գործով այս պահին բազմաթիվ վարկածներ են քննվում, այդ թվում՝ «Չաղ Ռուստամի» հետ նրա հարաբերությունները»:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

ՀԴՄ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի մայիս ամսվա ընթացքում արձանագրվել են հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 154 դեպք եւ 72.82 մլն դրամի չափով տուգանք։
Արձանագրված խախտումներից 11 դեպքով 11 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 1.0 մլն դրամ եւ ավելի տուգանք՝ ընդհանուր շուրջ 34.19 մլն դրամի չափով:
Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման դեպքերով 1.0 մլն դրամ եւ ավելի տուգանք արձանագրվել է փաստացի գործունեության հետեւյալ ոլորտներում.
– ավտոտեխսպասարկում եւ (կամ) ավտոլվացման, հեղուկ եւ կոշտ վառելիքի առեւտրի, ավտոպահեստամասերի առեւտրի ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 5.5 մլն դրամ տուգանք,
– ավտոգազալցակայանում 2 հարկ վճարողի մոտ 2 դեպքով արձանագրվել է 2?84 մլն դրամ տուգանք,
– ծխախոտի առեւտրի ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 10 մլն դրամ տուգանք,
– կահույքի արտադրության ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է շուրջ 1.5 մլն դրամ տուգանք,
– կացության կազմակերպման, հագուստի, կոշիկի եւ գործվածքների առեւտրի, կրթության ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է շուրջ 1.16 մլն դրամ տուգանք,
– հեղուկ եւ կոշտ վառելիքի առեւտրի, ավտոգազալցակայանի ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 3.43 մլն դրամ տուգանք,
– մթերային խանութում 2 հարկ վճարողի մոտ 2 դեպքով արձանագրվել է շուրջ 2.4 մլն դրամ տուգանք,
– մթերային խանութի, առեւտրի իրականացման վայրի կազմակերպման ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է շուրջ 4.5 մլն դրամ տուգանք,
– տնտեսական ապրանքների խանութում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է շուրջ 2.86 մլն դրամ տուգանք։
ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված եւ 1.0 մլն դրամ եւ ավելի գումարով տուգանված 11 հարկ վճարողների անվանական ցանկը՝ ըստ գործունեության ոլորտների, կցվում է (ՀԴՄ-Ցանկ 1):
ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված 154 հարկ վճարողների ցանկը կցվում է (ՀԴՄ-Ցանկ 2):

ՄԵՂՐՈՒ ԱՆՑԱԿԵՏՈՒՄ ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ
Ոստիկանության Մեղրիի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 12-ին՝ ժամը 4-ին, Մեղրիի սահմանային անցակետում հայտնաբերվել եւ բաժին է տեղափոխվել Ռուդոլֆ Դ.-ն:
Տղամարդուն 2013 թ. մայիսի 16-ից ոստիկանության Արաբկիրի բաժինը հետախուզում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը:

ՏԱՆԻՔԻՑ ԻՋՆԵԼՈՒ ՊԱՀԻՆ ԳՈՂԸ ԸՆԿԵԼ Է ՊԱՏՇԳԱՄԲ
Հունիսի 12-ին, կեսգիշերն անց, 9-11 ծառայություն զանգահարած շտապօգնության բժիշկը հայտնել է, որ Կոմիտասի շուկայի մոտ շենքի տանիքից մի քաղաքացի ընկել է 3-րդ հարկի պատշգամբ, սակայն այդ տան բնակիչները դուռը չեն բացում:
Այս մասին հայտնել են ոստիկանությունից։
Այլ կերպ ասած` մարդուն հարկավոր է եղել ցույց տալ բժշկական օգնություն, սակայն դուռը փակ է եղել: Հաղորդումը փոխանցվել է նաեւ ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ:
Բացատրական աշխատանքի արդյունքում փակ տան բնակիչը տվել է հաղորդում: Գիշերվա ժամը 1-ին նրան էր զանգահարել մի քաղաքացի եւ հայտնել, որ իր տան պատշգամբ վերեւից մարդ է ընկել:
Պարզվել է, որ այդ մարդը շենքի տանիքից ցանկացել է պարանով իջնել ու գաղտնի մուտք գործել նշված բնակարան, սակայն իր կամքից անկախ` հանցագործությունն ավարտին չի հասցրել:
Իրավապահները պարզել են պարանից ընկածի ինքնությունը: Քրեակատարողական հիմնարկում հաշվառված 51-ամյա տղամարդը ժամը 1.50-ին տեղափոխվել է 1-ին համալսարանական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք:

ՄԵՂԱԴՐԱՆՔ՝ «ԻԶՄԻՐԼՅԱՆԻ…» ՄԱՆԿԱՏԱՆ ՏՆՕՐԵՆԻՆ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Լիլիթ Սուքիասի Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրենի պաշտոնակատար, ապա տնօրեն, հանդիսանալով պաշտոնատար անձ եւ ի պաշտոնն լիազորված լինելով տնօրինել կազմակերպության գույքը, այդ թվում’ ֆինանսական միջոցները, ինչպես նաեւ պատասխանատվություն կրելով հաշվապահական հաշվառում կազմակերպելու համար, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ դրսեւորել է անփույթ վերաբերմունք, մասնավորապես’ առանց ստուգելու հաստատել է կազմակերպության հաշվապահի կողմից կազմված եւ իրականությանը չհամապատասխանող’ կազմակերպության 2018 թվականի մայիսից սեպտեմբեր ամիսն ներառյալ ժամանակահատվածի, ինչպես նաեւ 2019 թվականի դեկտեմբեր ամսի ֆինանսական հաշվետվությունները, որի հետեւանքով անզգուշությամբ էական վնաս է պատճառել կազմակերպության եւ պետության օրինական շահերին’ այն է պետությանը պատճառվել է 3.256.390 ՀՀ դրամի, իսկ «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» պետական ոչ առեւտրային կազմակերպությանը 2.695.000 ՀՀ դրամի գույքին վնաս:




Լրահոս