«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարները բարկացել են գլխավոր մարզչի վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարները զայրացած են գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագի վրա։

Ըստ The Sun-ի` Անգլիայի 20-ակի չեմպիոնի բարձրաստիճան ներկայացուցիչներին դուր չի եկել, որ նիդերլանդցին մանրամասներ է բացահայտել բանակցային գործընթացից։

Վերջերս 54-ամյա մարզիչը պատմել էր, թե ինչպես է «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունն իրեն հայտնել համագործակցության շարունակության մասին։ Այդ հարցազրույցի ժամանակ նա նշել էր, որ ակումբի ղեկավարներն այցելել են իրեն Իբիցայում, որտեղ նա անցկացրել է արձակուրդը։ Տեն Հագը բացահայտել էր նաև, որ ակումբը բանակցել է Մյունխենի «Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի հետ։




Լրահոս