Գրոսմայստեր Էմին Օհանյանն արժանացել է ոսկե մեդալի․ շախմատի Մ18 ԵԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շախմատի Հայաստանի Մ18 հավաքականի առաջատար, գրոսմայստեր Էմին Օհաննյանն առաջին խաղատախտակի վրա լավագույն արդյունքի շնորհիվ անհատական ոսկե մեդալի է արժանացել Հունաստանի Հռոդոս կղզում ավարտված շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնությունում։

Օհաննյանի հաջող խաղը Հայաստանի հավաքականին օգնել էր 7 տուրում վաստակել 11 միավոր ու դառնալ փոխչեմպիոն: Հայաստանի թիմի կազմում խաղացել էին նաև Բենիկ Ագասարովը, Արսեն Դավթյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը և Էրիկ Գասպարյանը:

Եվրոպայի Մ18 չեմպիոն էր դարձել Իսրայելի գլխավոր թիմը: Իդեպ իսրայելցիներին առաջնության ընթացքում պարտության էր մատնել միայն Հայաստանի հավաքականը:




Լրահոս