Թուրքիան ակնկալում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը Թյուրքական պետությունների կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի նիստին։
«Հարավային Կովկասում խաղաղության պատմական հնարավորություն է ստեղծվել։ Դա հնարավորություն է ոչ միայն տարածաշրջանային երկրների համար, այլ նաև միջազգային տրանսպորտային հանգույցների ապաշրջափակման համատեքստում՝ ոչ միայն թյուրքական աշխարհի, այլև գլոբալ անվտանգության համար», – Ֆիդանի խոսքերը մեջբերում են ադրբեջանական լրատվամիջոցները։