Եվրո-2024. Անգլիան 11-մետրանոցներով հաղթեց Շվեյցարիային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչում Անգլիայի հավաքականը հետխաղային 11-մետրանոցներով հաղթեց շվեյցարացիներին։

Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1:

75-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Շվեյցարիայի հավաքականի եւ «Մոնակոյի» հարձակվող Բրիլ Էմբոլոն (տեսանյութ

80-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Բուկայո Սական, որին գոլային փոխանցում կատարեց «Արսենալի» կիսապաշտպան Դեքլան Ռայսը (տեսանյութ

Լրացուցիչ ժամանակում թիմերը գոլ չխփեցին։

Հետխաղային 11-մետրանոցներով հաղթեց Անգլիան՝ 5:3:

Անգլիացի Գարեթ Սաութգեյթի գլխավորած թիմը կիսաեզրափակիչում կմրցի Նիդերլանդներ – Թուրքիա դիմակայության հաղթողի հետ։




Լրահոս