Թաղապետի կալանավորումից շուրջ 6 օր անց Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը թափուր է մնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը դեռ թափուր է մնում։

Հիշեցնենք, որ հուլիս 3-ին Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմում խուզարկությունների արդյունքում բերման էին ենթարկվել Արաբկիրի թաղապետ Արամ Ազատյանն ու նրա տեղակալ Դավիթ Բալասանյանը։ Վերջիններս ձերբակալվել էին։
Քննչական կոմիտեից հայտնել էին, որ վարույթը հարուցվել է մի խումբ պաշտոնյաների կողմից իշխանական լիազորությունները չարաշահելով առանձնապես խոշոր չափով վնաս պատճառելու, կաշառք ստանալու, տալու և կաշառքի միջնորդության հոդվածներով։ Առանց անուններ նշելու իրավապահները հայտնել են՝ մեղադրանք է առաջադրվել 8 մարդու, այդ թվում՝ 3 պաշտոնյայի։

Խուզարկությունից մեկ օր անց Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանն ու նրա երկու տեղակալները՝ Գեղամ Կարապետյանն ու Դավիթ Բալասանյանը կալանավորվեցին:

Վարչական շրջանի ղեկավար Ազատյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը և 30 մլն դրամ գրավ: Իսկ տեղակալներն անազատության մեջ են:
ArmLur.am-ին քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնեց, որ Արաբկիրի թաղապետի ԺՊ մինչ օրս չի նշանակվել։
Այսինքն, թաղապետի կալանավորումից շուրջ 6 օր անց՝ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը թափուր է մնում։

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս