Սպասվում է ջերմաստիճանի անկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 30-ի ցերեկը և 31-ի գիշերը օդի ջերմաստիճանը կնվազի 12-15 աստիճանով: Մարտի 31-ին և ապրիլի 1-ին Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Տավուշում, Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է գիշերը օդում մինչև -4 աստիճան, հողի մակերևույթին` -5 աստիճան ցուրտ: 30-ի ցերեկը և 31-ին լեռնային շրջաններում Լոռիում, Տավուշում և Սյունիքի նախալեռներում սպասվում է ձյուն, մնացած շրջաններում թաց ձյուն և ձնախառն անձրև:

Մարտի 29-30-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 31-ի գիշերը հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում ամպրոպ:

Մարտի 31-ի ցերեկը, ապրիլի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին հյուսիս-արևմտյան 5-10մ/վրկ, 29-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 25-30մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 1-ի ցերեկը, 2-ին կբարձրանա 5-7 աստիճանով:
Երևանում`

Մարտի 29-30-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և ամպրոպ:

Մարտի 31-ին, ապրիլի 1-2-ին սպասվում է առաց տեղումների եղանակ:

Մարտի 29-ին սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վրկ արագությամբ:




Լրահոս