Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Գուրգեն Մալխասյանի, Վիգեն Քոչարյանի եւ Ատոմ Հայրապետյանի թեկնածությունները:
Այս մասին տեղեկանում են ԱԺ-ից՝ ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանի ստորագրած համապատասխան հայտարարությունից։
Նշենք, որ ԱԺ-ն արդեն ավարտել է իր աշխատանքները, արտահերթ նիտսեր ևս չեն լինելու այսինքն՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի ընտրությունը կկայանա ԱԺ աշնանային նստաշրջանին, որը մեկնարկելու է սեպտեմբերի 9-ից։
Քրիստինա Մուշեղյան