ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բոլոր ճանապարհները տանում են Հռոմ․ ի՞նչ անել և ի՞նչ տեսնել Հռոմում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հռոմը բոլոր ժամանակներում գրավել է մարդկանց։ Ժամանակին այն քաղաքական եւ գիտական մտքի կենտրոնն էր, պատմական ամենահզոր քաղաքներից մեկը։ Այսօր այն զբոսաշրջիկների կողմից ամենասիրելի քաղաքներից մեկն է․ բոլորն ուզում են տեսնել հզորագույն պատմությամբ այս քաղաքի «դեմքը»։

Հռոմում անպայման պետք է տեսնել Կոլիզեյը, Պանթեոնը, «Իսպանական աստիճանները», «Պիացցա Վենեցիան», Թրեւի շատրվանը, Պիացցա Նավոնան, լինել Վատիկանում եւ անպայման տեսենել Գրիգոր Լուսավորչի ու Գրիգոր Նարեկացու արձանները: Եթե երեկոյան ժամանցի սիրահար եք, ապա կարող եք այցելել Թրասթեվերե, որտեղ բազմաթիվ փաբեր եւ բարեր են գործում:

Հռոմը տեսնելու համար Հայաստանից կարելի է ուղիղ չվերթով հասնել այնտեղ: Ավիատոմսերի արժեքներն ամառային ամենաթեժ շրջանին սկսվում են 110 հազար դրամից եւ հասնում մինչեւ 250 հազարի: ՀՀ քաղաքացիների համար Հռոմ մեկնելիս պարտադիր է նախապես այցագրի ձեռքբերումը, որի համար պետք է դիմել վիզայի կենտրոն: Եթե նման փորձ չունեք, ապա կարող եք դիմել Ձեր տուրիստական գործակալությանը՝ աջակցության համար:

Հռոմում հյուրանոց ամրագրելու համար պետք է նախապես գործի անցնեք, քանի որ զբոսաշրջիկների մեծ քանակը կարող է թույլ չտալ հարմար հյուրանոց գտնել: Հյուրանոցներում մեկ գիշերվա համար արժեքն սկսվում է 100 եվրոյից՝ պայմանավորված տարվա ժամանակացույցով, զբոսաշրջության ծանրաբեռնվածությամբ եւ ամրագրման ժամկետով:

Սնվելու համար լայն ընտրություն ունեք: Մեկ անձի համար միջին հաշվարկով ճաշը եւ ընթրիքն արժեն 20-ից 30 եվրո, իսկ նախաճաշել կարող եք հենց հյուրանոցում, եթե ամրագրելիս նշել եք, որ ցանկանում եք նախաճաշով ամրագրում:

Գուրմաններն իրենց համար կարող են առանձնացնել մի քանի հրաշալի վայր եւ մի քանի ուտելիք, որոնք անպայման պետք է փորձել: Անպայման կերեք իտալական պիցցա եւ պաստա, փորձեք իտալական հայտնի փորքեթթան. այն հռոմեական ժամանակների ամենահայտնի ուտեստներից է: Եթե պաղպաղակի սիրահարեք, ապա անպայման փորձեք Թրեցի շատրվանի տարածքում գտնող «Romeo Gelato» խանութի պաղպաղակները, ինչպես նաեւ շոկոլադի եւ պաղպաղակի ամենահայտնի «Venchi» խանութների ցանցի պաղպաղակները: Եթե Իտալիա, ապա Տիրամիսու. այցելեք Պիացցա Նավոնայի մոտակայքում գտնվող «2 sizes Tiramisu» խանութ, որտեղ կարող եք փորձել թե՛ դասական, թե՛ մրգային համերի տիրամիսու: Անպայման փորձեք իտալական հայտնի ապերիթիվոն՝ երեկոյան ժամը 6-ից 8-ը ապերոլ, կամփարի կամ լիմոնչելլո շփրից պատվիրելիս Ձեզ հյուրասիրություն կմոտեցնեն:

Կարճ ասած՝ «բոլոր ճանապարհները տանում են Հռոմ»… վայելեք այն:

Հուրի Բաղդասարյան




Լրահոս