Լիալուսնի օրը՝ հուլիսի 20 անձրևի և չդադարող ծափերի ներքո կայացավ Full Moon Fest 2024-ը, որն այս տարի հյուրընկալել էր Outlandish, Vintage, 5Sta Family, Banderos, Reincarnation խմբերին և D’Litte-ին։
Լրագրողների հետ զրույցում երգչուհի D’Litte-ը պատմեց, որ 3-րդ անգամ է համագործակցում The moon production-ի հետ։
Երգչուհի D’Litte-ը մեզ հետ զրույցում անկեղծացավ, որ եկել էր առողջական խնդիրներով, բայց անձրևն իրեն չխանգարեց.
«Բեմում 45 րոպե գտնվելով դու գրեթե 4 տարի ավել ես ապրում, քան սովորական մարդիկ: Որպես հեղինակ կատարող փառատոնն ինձ համար կարևոր է այնքանով, որ ծանոթանում եմ նոր արտիստների հետ, իսկ հանդիսատեսի հետ կապն ու կոմունիկացիան անչափ կարևոր է»,- նշեց D’Litte-ը:
«The moon production»-ի հիմնադիր Լուսինե Աչոյանն էլ անկեղծացավ, որ նման մասշտաբներով միջոցառումների ոլորտում ֆորսմաժորային իրավիճակներն անխուսափելի:
«Արդեն 4-րդ անգամ է կայանում փառատոնը, այս անգամ հրավիրել ենք 6 երաժշտական խումբ՝ ընտրելով ամենասիրելի փոփ երաժշտական խմբերին, չնայած անձրևին հանդիսատեսը վայելել է՝ ստանալով դրական էներգիա։ Մեր նպատակն է ամեն տարի ավելի զարգանալ և հնարավորության դեպքում միջազգային ավելի հայտնի արտիստների ներգրավվել»,- ասաց Լուսինե Աչոյանը: