Արգենտինայի հավաքականը հաղթել է Ուկրաինայի ընտրանուն և դուրս եկել փլեյ-օֆֆ. Փարիզ-2024

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆուտբոլի Արգենտինայի հավաքականը նվաճել է Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի քառորդ եզրափակչի ուղեգիր:

Արգենտինացիները B խմբի երրորդ տուրի խաղում 2-0 հաշվով հաղթել են Ուկրաինայի հավաքականին: Գոլի հեղինակ են դարձել Տիագո Ալմադան և Կլաուդիո Էչևերին:

Արգենտինայի հավաքականը 6 միավորով խմբից երկրորդ տեղով դուրս եկավ փլեյ-օֆֆ: Նույնքան միավորով առաջին տեղը գրավեց Մարոկկոյի հավաքականը, որը մեկնարկային տուրում սկանդալային խաղում 2-1 հաշվով հաղթել էր Արգենտինայի ընտրանուն:




Լրահոս