Դրամն արժեզրկվել է, ինչն այս սեզոնի համար բնորոշ չէ. «Հայկական ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ ՀՀ ֆոնդային բորսայում անհասկանալի իրավիճակ է ստեղծվել։ Դրամն անսպասելիորեն արժեզրկվել է, ինչն այս սեզոնի համար ամենեւին բնորոշ չէ: Մեկ դոլարի գինը բորսայում բարձրացել է մի անգամից 2 դրամով եւ կազմել 414 դրամ։

Խնդիրն այն է, որ Նովրուզը նշելու նպատակով իրանցի զբոսաշրջիկների զգալի հոսք է եղել դեպի Հայաստան, ինչի արդյունքում մեր շուկան պետք է հագենար արտարժույթով, եւ դրամը պետք է արժեւորվեր։ Մի քանի օր հենց այդպես էլ եղավ։ Բայց երեկվա արժեզրկումը կարող է ազդանշան լինել, որ արտարժույթի ներհոսքի ծավալները սպասվածից ցածր են եղել, եւ իրանցիների վերադարձից հետո դրամը կարող է կտրուկ արժեզրկվել»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում




Լրահոս