Քիչ առաջ ՀՀԿ տնտեսական համաժողովին ելույթով հանդես եկավ ՄՄ տնտեսական հանձնաժողովի ՌԴ ներկայացուցիչ Տատյանա Վալովայան, ով իր խոսքում նշեց, որ Եվրասիական ինտեգրումն այն երազանքն է, որը ճիշտ է:
«Մենք շատ ուրախ ենք որ Հայաստանը կդառնա այն եզակի երկրներից մեկը, որը կմիանա Մաքսային միությանը: Պետք է նշեմ, որ մենք փորձել ենք հասկանալ համաշխարհային գնահատականները: Եվ նկատել ենք, որ սա առաջին լուրջ տնտեսական համագործակցությունն է, որն իր մասնակիցներին կտա դրական առաջընթաց»,- ասաց Վոլովայան:
Վերջում նա հավելեց, որ իրենք բացարձակապես ոչինչ չեն թաքցնում իրենց հայ գործընկերներից և Հայաստանի հետ կատարվող աշխատանքն ավելի հեշտ է, քան Ղազախստանի հետ կատարվող աշխատանքը:
«Ես նախանձով եմ նայում Հայաստանում արտադրված պլանշետներին, և ուրախ եմ, որ այն դուրս կգա մեր ընդհանուր շուկա: Դա իսկապես շատ կարևոր և պահանջված է նաև Ռուսաստանի և Բելոռուսի համար»,- նշեց ՌԴ ներկայացուցիչը:
Նա համոզմունք հայտնեց նաև, որ տնտեսական առումով Հայաստանը հաստատ կշահի: