ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դժոխքի վերածված հանգիստ. ՀՀ քաղաքացիներին 3 օր Բուլղարիայում անմարդկային պայմաններում են պահել, տանջել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքացի Արամ Մնացականյանի և նրա ընկերոջ հանգիստն իսկական մղձավանջի է վերածվել։

ArmLur.am-ի հետ զրույցում Արամ Մնացականյանը պատմեց, որ օգոստոսի 7-ին ընկերոջ հետ մեկնել են Բուլղարիա՝ հանգստանալու նպատակով, սակայն հենց Սոֆիա օդանավակայանից նրանց ձերբակալել են և տարել բանտանման մի վայր, որտեղ նրանց պահել են 3-4 օր:

Ինչպես Արամ Մնացականյանն է մեզ հետ զրույցում պատմել, պահման վայրում անմարդկային պայմաններ են եղել, ոչ հիգիենիկ միջավայր, իսկ ոստիկանները ֆիզիկական բռնություն են գործադրել նրանց նկատմամբ։

Բուլղարիայում ՀՀ քաղաքացիների ձերբակալության համար իբրեւ պատճառաբանություն ներկայացրել են, թե նրանք հավաստի հիմքեր չեն ներկայացրել՝ ինչու են ցանկանում մուտք գործել այդ երկիր:

Մանրամասները՝ տեսանյութում։

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս