Այս տարի «Միսս տիեզերք» գեղեցկության մրցույթին Հայաստանի կողմից մասնակից է ընտրվել ազգությամբ ռուս 31-ամյա Իրինա Զախարովան։
Այս փաստը մեծ դժգոհության ալիք է բարձրացրել Հայաստանում, քանի որ շատերի համար անհասկանալի է, թե ինչու է ազգությամբ ռուս կինը ներկայացնում Հայաստանը, Հայաստանի դրոշը և պատմությունը։
Մեկ այլ բողոքի ալիք բարձրացնող հարց է այն, որ «Միսս տիեզերք Հայաստան» մրցույթը տեղի է ունեցել Մոսկվայում։
ArmLur.am-ը հետաքրքրվեց և նկատեց, որ Իրինա Զախարովան երգչուհի է և ավելի հայտնի է որպես «Brilliant» կեղծանվամբ։
Հարկ է նշել, որ մրցույթի մասնակցության կարևոր նախապայմաններից է տվյալ երկիրը ներկայացնողը լինի հենց նույն երկրի քաղաքացի։
Էմմա Մարտիրոսյան