ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թեժ իրավիճակ՝ Աշտարակ-Երևան ճանապարհին. ոստիկանները «գործի» են անցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փակ է Աշտարակ-Երևան ճանապարհը․ փակելու համար կան բերման ենթարկվածներ։

ՆԳՆ լրատվական բաժնից Armlur.am-ին հայտնեցին. «ՎԻՎ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար 3 անձ բերվել է ոստիկանության Նաիրիի բաժին»։

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ այսօր Քասախ գյուղի բնակիչները փակելու են Աշտարակ-Երևան ավտոճանապարհը։ Վերջիններս ահազանգում են՝ նշելով, որ այլեւս չեն լռելու, եւ որ Նաիրի համայնքի ղեկավարի՝ Նորայր Սարգսյանի գործողությունները ընդդեմ քաղաքացիների իրավունքների արդեն անցել են չափն ու սահմանը: Բանն այն է, որ Նաիրի համայնքի ղեկավարը այսօր ավագանու նիստում որոշել է չեղարկել մի որոշում, ըստ որի՝ բնակիչներին գյուղնշանակության համար տրամադրված հողակտորների վրա շինթույլտվության իրավունքը պետք է բացառվի:

Այսինքն, եթե բնակիչները իրենց սեփական հողի վրա ցանկանան տուն կառուցել, համայնքի ղեկավարը պետք է առանձին-առանձին դիտարկի հարցերը, և ավագանու որոշմամբ՝ կթույլատրվի կառուցել, կամ ոչ:

Այսինքն՝ մարդիկ ընկնելու են ավելորդ քաշքշուկի մեջ, ինչի համար էլ ճանապարհ են փակելու ու պահանջելու են ավագանու նիստը բոյկոտել՝ թույլ չտալով համայնքի ղեկավարին իրենց իրավունքները ոտնահարել»:

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան




Լրահոս