ՌԴ նախագահի եկամուտները կստուգվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահը, վարչկազմի և կառավարության անդամները հայտարագրեր են ներկայացրել իրենց եկամուտների և ծախսերի վերաբերյալ:

Այս տարվանից դրանք կստուգի նախագահի` կոռուպցիայի դեմ պայքարի վարչությունը, որը ստեղծվել է անցած դեկտեմբերին, հայտնում է РИА Новости -ին:

Օրենքը, որը պարտավորեցնում է կառավարության անդամներին հարկային մարմիններին տեղեկություններ տրամադրել իրենց, իրենց կանանց և երեխաների եկամուտների մասին, գործում է 2008թ.-ից:

Մեկ տարի անց նման կանոններ են սահմանվել նաև երկրի ղեկավարի և նախագահական վարչակազմի առավել ազդեցիկ անդամների վերաբերյալ:

Անցած տարվանից պաշտոնյաները պետք է հաշվետվությություն ներկայացնեն նաև ծախսերի մասով: Անցած տարի ծախսերի վերաբերյալ հայտարարագրեր են ներկայացրել 14,4 հազար ռուսաստանյան պաշտոնյա:

Ինչպես հայտնել է Կրեմլի վարչակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը, ստուգվել է 9,5 հազար հայտարարագիր, ստուգման արդյուքում պաշտոնից հեռացվել է 8 մարդ:

Ընդանուր առմամբ, երկրում աշխատանքից զրկվել են 300 պաշտոնյա «վսահության կորստի» ձևակերպմամբ, համապատասխան պաշտոններին հավակնող ևս 500 մարդ մերժում են ստացել:




Լրահոս