Բիզնեսում բավարար մրցակցություն դարձյալ չկա. Օմբուդսմենը ՏՄՊՊՀ-ի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

 Ոլորտում առկա թերություններն ու խնդիրները
 

Հանձնաժողովի՝ օրենքով նախատեսված չափազանց լայն հայեցողության հետևանքով միևնույն կամ նման խախտում կատարած ընկերությունների նկատմամբ տուգանքի չհիմնավորված տարբեր չափեր են նշանակվում: Արդյունքում, Հանձնաժողովի կողմից կիրառվել են երկակի ստանդարտներ, ինչը խոչընդոտել է առողջ մրցակցության ձևավորմանը:

Առկա են եղել դեպքեր, երբ Հանձնաժողովը վարույթ է հարուցել խոշոր գերիշխող դիրք ունեցող գործարարների նկատմամբ, սակայն որևէ խախտում չի հայտնաբերել: Օրինակ՝ 2013 թվականի միայն առաջին եռամսյակում իրացված շաքարավազի 99,8%-ը բաժին է հասել «Ալեքս Գրիգ» ընկերությանը, սակայն, ըստ Հանձնաժողովի, դա գերիշխող դիրքի չարաշահում չի հանդիսացել:
Չնայած հնչել են բազմաթիվ հրապարակային բողոքներ ձկնաբուծության և ձկան կերի շուկայում որոշ գործարարների գերիշխող դիրքի վերաբերյալ, այդուհանդերձ, Հանձնաժողովն այդ շուկայում ընդհանրապես ուսումնասիրություններ չի կատարել:
Իրական և լիարժեք տնտեսական մրցակցության բացակայության մթնոլորտում, Հանձնաժողովի կողմից հայտնաբերվել է  ընդամենը մեկ դեպք, երբ խոչընդոտվել է նոր գործարարների շուկա մուտք գործելը:

Հանձնաժողովը, ունենալով օրենքով նախատեսված հնարավորություն, որևէ քայլ չի նախաձեռնել մանրածախ առևտրի ոլորտում ընկերությունների ոչ անհրաժեշտ միացման դեպքերը զսպելու ուղղությամբ:

Շարունակում է ցածր մնալ Հանձնաժողովի նկատմամբ հասարակության վստահությունը, ինչի մասին են վկայում Հանձնաժողովին ներկայացրած ընդամենը 68 բողոքները:

Արձանագրված դրական զարգացումները

 2013 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մրցակցային օրենսդրության ենթադրյալ խախտումների կապակցությամբ Հանձնաժողովի կողմից հարուցվել է 165 վարչական վարույթ և վարչական վարույթների արդյունքում ընդունվել է շուրջ 200 վարչական ակտ:
Հանձնաժողովը մշակել է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին», «Սնանկության մասին», «Հայաստանի Հանրապետության ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծեր:

Բարելավվել են տեղական մրցակցության ուժգնության և հակամենաշնորհային քաղաքականության ցուցանիշները:

Պաշտպանի աշխատակազմ

 




Լրահոս