«Ժողովուրդ» օրաթերթն այսօր գրել էր, որ ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության շուրջ ՔՊ-ում նոր խմորումներ են տեղի ունենում։
ՔՊ խմբակցության պատգամավորները ստորագրահավաք են իրականացնում Գրիգոր Մինասյանին հեռացնելու համար, սակայն 71 պատգամավորներից 27-ն է միայն միացել նախաձեռնությանը։ Ավելի վաղ հայտնել էինք նաեւ, որ Գրիգոր Մինասյանի դեմ այս արշավի կազմակերպիչն է ՔՊ-ական Արփի Դավոյանը՝ Անդրանիկ Քոչարյանի հանձնարարությամբ։
ArmLur.am-ին տեղեկություններ են հասել, որ Մինասյանի դեմ դավեր նյութողների թվում է նաեւ Լուսինե Բադալյանը՝ Լուլուն։ Արփի Դավոյան-Լուսինե Բադալյան-Անդրանիկ Քոչարյան եռյակը կուսակցության դռնփակ նիստերից մեկի ժամանակ հրապարակավ բողոքել է, որ դժգոհ է նախարար Գրիգոր Մինասյանի աշխատանքից, քանի որ նա Միքայել Մինասյանի եղբայրն է, եւ հայտարարել են, որ այդ պատճառով էլ նրա պաշտոնանկության հարցով ստորագրահավաք են սկսելու։ Բայց արի ու տես, որ ուրբաթը շաբաթից շուտ եկավ ու այսօր առավոտյան Գրիգոր Մինասյանն ինքնակամ որոշել է հրաժարակի դիմում ներլայացնել ՀՀ վարչապետին: Այսօր որոշեցի ես էլ միանամ իմ պաշտոնավարման դեմ ստորագրահավաքին: Վարչապետին ներկայացրեցի իմ հրաժարականի դիմումը:
Խորհրդարանական կառավարման համակարգում դժվար կլինի նախարարի պաշտոն զբաղեցնելը, եթե նույնիսկ մեկ պատգամավորի հետ դրական համագործակցություն չունենաս: Ես տեղեկացա, որ խնդիր ունեմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության շուրջ երկու տասնյակ պատգամավորների հետ»,-իր ֆեյսբուքյան էջում հայտարարեց Մինասյանը:
Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝ հաջորդ պաշտոնանկությունը սպասվում է ԲԴԽ-ում: Խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը հրաժարական կներկայացնի, քանի որ նրա դեմ ևս իշխանության ներսում դավեր են նյութում: Մենք դիմեցինք մամուլի պատասխանատուին, որտեղից արձագանքեցին, որ
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնավարումը որևէ առնչություն չունի կառավարության որևէ անդամի պաշտանավորման կամ քաղաքական գործընթացների հետ:
Կարեն Անդրեասյանը որևէ մտադրություն չունի հրաժարական ներկայացնելու:
Նա վստահաբար կշարունակի աշխատել մինչև իր պաշտոնավարման սահմանադրական ժամկետի ավարտը` 2027 թվականի հոկտեմբերի 6-ը:
Քնար Մանուկյան