![](https://armlur.am/wp-content/uploads/2000/05/02//14096.jpg)
Երեք տարի առաջ իր տան շքամուտքում դիմահար կրակոցից սպանված փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի ընտանիքի 4 անդամների՝ գազի թունավորման փաստով նյութերը, որ նախապատրաստվում են Նոր Նորքի ոստիկանությունում, այդպես էլ չեն վերածվում քրեական գործի: Այն դեպքում, երբ հաստատվել է, որ գազատաքացուցիչից գազի արտահոսք չկա: Ընտանիքի թունավորված անդամների նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին քննիչ Վահան Պողոսյանի որոշման մեջ զավեշտի հասնող հարցադրումներ կան: Օրինակ` պարզել, թե Մհերյանի` գազից թունավորված որդուն «ինչ մարմնական վնասվածքներ են պատճառվել եւ ինչ ծանրության աստիճանի»: