Լիբիայի նոր իշխանությունները հրաժարվել են միջազգային ատյաններին փոխանցել երկրի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի գերեվարված որդուն` Սեյֆ ալ-Իսլամին: Կիրակի օրը Լիբիայի նոր կառավարության անդամները գաղտնի քվեարկություն են անցկացրել Քադաֆիի որդու հետագա ճակատագրի վերաբերյալ: Արդյունքում որոշում է կայացվել, որ Սեյֆ ալ-Իսլամին դատելու են հայրենիքում: Նրան կարող է սպառնալ մահապատիժ լիբիական ժողովրդի նկատմամբ կատարած հանցագործությունների համար: Սեյֆ ալ-Իսլամը գերեվարվել էր նոյեմբերի 19-ին Նիգեր փախչելիս:
ՉԵՆ ՀԱՆՁՆԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ