Բրիտանական Բորնմուտ քաղաքի Meyrick Park էլիտար գոլֆ-ակումբի այցելուներից մեկը շոկ է ապրել, երբ իր շունը ատամների մեջ բերել է թփերում գտնված մարդկային ձեռք:
Դեպքի վայր ժամանած ոստիկանությունը հայտնաբերել է ծառից կախված դիակը ՝ հայտնում է Mirror-ը:
Գոլֆ-ակումբի տարածքում հայտնաբերվել է նաև մարդկային գլուխ: Սպորտային հասարակության հանգստացող անդամները սարսափով հետևել են, թե ինչպես են իրավապահները ծառից իջեցնում գետնից գրեթե երկու մետրի վրա կախված դիակը:
Իրավապահները հայտարարել են, որ դին պատկանում է հասուն մարդու և գտնվում է կիսաքայքայված վիճակում: Հետաքննությանը սկզբնական շրջանում չի հաջողվել որոշել անգամ հանգուցյալի սեռը:
Նախնական վարկածի համաձայն, մարդն ինքնասպան է եղել: Այդուհանդերձ, անհայտ է մնում, թե ում է պատկանում շան կողմից հայտնաբերված ձեռքը: