Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցավակցություն է հայտնել Իրանին Իսրայելի հարձակման կապակցությամբ։
«Ես իմ կարեկցանքն եմ հայտնում հարևան Իրանին և Իրանի կառավարությանը, որը երեկ երեկոյան դարձավ Իսրայելի ագրեսիայի թիրախը»,- ասել է Էրդողանը Հաթայ նահանգում ունեցած ելույթի ժամանակ։
Պետության ղեկավարն ասել է, որ արևմտյան ուժերի կողմից «երես առած» Իսրայելը փորձում է բորբոքել տարածաշրջանային հակամարտության կրակը։