Համաշխարհային տնտեսությունը վերականգնվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համաշխարհային տնտեսությունը շարունակում է վերականգնվել ճգնաժամից հետո, սակայն աճի տեմպերը բավականին ցածր են մնում, հայտարարել է ԱՄՀ ղեկավար Քրիստին Լեգարդը:

Նրա խոսքով, տնտեսության աճին խոչընդոտում են մի քանի գործոններ, որոնց թվում են ճգնաժամն Ուկրաինայում, ցածր գնաճը եվրագոտու երկրներում, գործազրկության բարձր մակարդակի պահպանումը, եվրոպական մի շարք երկրներում մեծ պետական պարտքերը:

Ինչպես ասել է ԱՄՀ-ի ղեկավարը, տնտեսագետները 2014-2015թթ. համաշխարհային տնտեսության ավելի դանդաղ աճ են կանխատեսում` անցած տարվա 3% աճի համեմատ, հայտարարում է BBC-ին:




Լրահոս