Դուք Արդարադատության նախարարության կայքում ձեր կենսագրության մեջ նշել եք, որ փոխնախարարի պաշտոնը ստանձնել եք 2022թ.-ի մայիսի 20-ից՝ վարչապետի հրամանագրով. «ՀՀ ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները» թեմայով հրավիրված լսումներին հայտարարեց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը՝ դիմելով Արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանին։
«Վարչապետը հրամանագրեր չի ընդունում, ընդունում է միայն որոշումներ ու կարգադրություններ, և Դուք նշանակվել եք վարչապետի որոշմամբ։ Այդ իրավական գիտելիքներո՞վ եք Դուք ընդհանրապես արդարադատության ոլորտում իրավական օրենքներ մշակում, ներկայացնում»,-հարցրեց նա։
Հարցին միջամտեց պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ հորդորելով քննարկվող թեմայի շուրջ հարցեր հնչեցնել։
Փոխնախարարն ասաց, որ տեղեկություններն ինքը չի տեղադրում կայքում. «Կստուգեմ, եթե նման սխալ կա, իհարկե, կուղղեմ»։
Մանրամասները՝ տեսանյութում։