Տղամարդը սնվում է միայն աղյուսներով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

30-ամյա հնդիկ Պակիրապա Հունագունդին տառապում է տարօինակ սննդային խանգարումով: Նա չի կարող և չի ցանկանում ուտել ոչինչ՝ բացի աղյուսից, կեղտից և մանրախիճից:

«Նույնիսկ եթե դուք ինձ տապակած հավ առաջարկեք, միևնույն է, ես կգերադասեմ ավազն ու փոշին», – հպարտորեն հայտարարում է տղամարդը:

Ինչպես գրում է Metro-ն, հնդկացին հասկացել է, որ չի կարող ոչինչ ուտել՝ բացի աղյուսից և կեղտից, երբ ինքը 10 տարեկան էր: Քաղցը հագեցնելու համար նա օրական ուտում է երեք կիլոգրամ կեղտ և մեկ աղյուս:

Բժիշկների կարծիքով՝ Պակիրապա Հունագունդին տառապում է «լայկե» կոչվող հիվանդությամբ, որը բացառիկ դեպքերում ենթակա է բուժման: Այդ հիվանդությամբ տառապող մարդիկ սկսում են սնվել ուտելու համար ոչ պիտանի իրերով: Աղյուսներով սնվող տղամարդն ասում է, որ իր սննդակարգը ոչ մի կերպ չի արտացոլվել նրա առողջության վրա: Շուտով Հունագունդին պատրաստվում է շրջագայության Հնդկաստանով մեկ, որպեսզի բոլոր ցանկացողներին ցուցադրի իր զարմանալի ունակությունները:

Հնդկացին նման սննդային խանգարումներով տառապող միակ մարդը չէ, որը հայտնվել է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Այսպես օրինակ, 4-ամյա բրիտանուհին ոչինչ չի ուտում բացի խալուց:




Լրահոս