Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցի սան Մարինա Գևորգյանը հաղթանակ է բերել Հայաստանին` զբաղեցնելով պատվավոր առաջին հորիզոնականը Բուլղարիայում անցկացվող «DENKOVA-STAVISKI CUP 2024» միջազգային մրցաշարում: Այս մասին հայտնում է «Օրեր»-ը։
Մարզադպրոցի սաներից Ալբերտ Ղարիբյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը, Սեդա Օհանյանը՝ 5-րդ հորիզոնականը, Արոշա Ռահնաման՝ 6-րդ հորիզոնականը, իսկ Նարե Մկրտչյանը զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը։
Նոյեմբերի 5-ից 10-ը Բուլղարիայի Հանրապետության Սոֆիա քաղաքում անցկացված «DENKOVA-STAVISKI CUP 2024» միջազգային մրցաշարին մասնակցում էին Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցի սաներ Մերի Լալայանը, Լիլիթ Մխիթարյանը, Մերի Հակոբյանը, Մարինա Գևորգյանը, Նատալի Սահրադյանը, Նարե Մկրտչյանը, Սեդա Օհանյանը, Արոշա Ռահնաման և Ալբերտ Ղարիբյանը։