Կաշառքի ախորժակ ունեին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության շենքի առջև երեկ իր բողոքի ձայնը բարձրացրած Ռիմա Սահակյանը armlur.am լրատվականի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իր որդին դատապարտվել է մի տղայի սպանության համար, որի հետ ոչ մի առնչություն չունի:

«Նրա  որդին այդ սպանության հետ ոչ մի կապ  չունի: Սպանվածը էպիլեպսիայով հիվանդ է եղել: Եվ փոխանակ մարդասպանին փորձեն գտնել հենց սպանվածի շրջապատում՝ իմ որդուն են դատապարտել 15 տարվա ազատազրկման»,- ասաց  տիկին Սահակյանը:

Սահակյանի խոսքով` իր որդին, Հրաչ Սահակյանը ու նրա հետ միասին ակնհայտ անմեղ 3 տղա պատիժ է կրում ուրիշների կատարած վայրագ սպանության համար:

Հիշեցնենք, որ Ռիմա Սահակյանի որդուն 2005 թ. օգոստոսի 11-ին ոստիկանները, առանց որևէ թղթի, առանց փաստի և բացատրության, քնած տեղից արթնացրել և ստիպողաբար բաժին են տարել, ասել են՝ մի բան պետք է հարցնենք ու 1-2 ժամից բաց կթողնենք տուն: Ոստիկանության բաժնում Հրաչին ստիպել են, որ իր վրա վերցնի անծանոթ տղայի սպանությունը: Սակայն նա պատմել է, որ ինքը տեղյակ չէ` խոսքն ինչի մասին է,  բացի այդ` 2005 թ. օգոստոսի 10-ի գիշերը եղել է տանը, մեր բոլորի աչքի առաջ:

Ըստ Ռիմա Սահակյանի՝ քանի որ իր ամուսինը բժիշկ է եղել, իրավապահները պարզապես ցանկացել են իր ընտանիքից կաշառք վերցնել իր որդուն ազատ արձակելու համար, սակայն Հրաչ Սահակյանի մայրը փորձել է հարցը լուծել խաղաղ ճանապարհով:

Մանրամասները` տեսանյութում:




Լրահոս