Նոյեմբերի 19-ի ավագանու նիստի 20 նախագծերից 20-ն էլ չզեկուցվող է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաջորդ շաբաթ՝ նոյեմբերի 19-ին, Երևանի ավագանին հերթական նիստն է գումարելու։

Օրակարգում 20 հարց է, ArmLur.am-ը նկատեց, որ ավագանու նիստի օրակարգում ընդգրկված բոլոր հարցերը չզեկուցվող են։ Փաստացի, ավագանին շարունակում է իր արատավոր գործելոճը՝ օրակարգային հարցերն առանց զեկուցելու հաստատելով։

Ի թիվս այլ հարցերի՝ օրակարգում նաև տրանսպորտի նոր սակագների զեղչման նախագիծն է։

Ավելի վաղ, մենք գրել էինք, որ դժգոհությունների ալիքի ֆոնին՝ քաղաքային իշխանությունները որոշել են զիջումների գնալ։

Հունվարի 1-ից կգործարկվի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի նոր սակագները․գալիք տարում 1 օրվա ուղետոմսը կարժենա 880 դրամ, 7 օրվա փաթեթը՝ 4800 դրամ, 30 օրվանը՝ 8800 դրամ, 90 օրվանը՝ 23.600 դրամ, իսկ 1 տարվանը՝ 88.800 դրամ։

Ըստ որոշման՝ 1 և 7 օրվա ուղետոմսերի դեպքում երթևեկության քանակը կլինի սահմանափակ՝ համապատասխանաբար 8 և 30 անգամ, մյուս փաթեթների դեպքում՝ անսահմանափակ։

Տեղեկացնենք նաև, որ նշված արժեքները գործում են բացառապես օնլայն տարբերակով ուղետոմս գնելու դեպքում, իսկ ֆիզիկական տոմս գնելու դեպքում դրանք ավելի թանկ են՝ համապատասխանաբար՝ 900, 5000, 9000, 24.000 և 90.000 դրամ։ Կգործեն նաև 90 րոպեանոց ուղետոմսեր՝ 280 և 300 դրամ արժեքով։

Ավագանու ընդդիմադիր խմբակցությունները դուրս են եկել փողոց, պնդում են՝ առաջարկած փաթեթները խելագարության կանխավարկածից են, տրանսպորտը 100 դրամից ավելի չի կարող լինել և պահանջում են չեղարկել որոշումը։

Նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը և Անդրանիկ Թևանյանը արդեն քանի օր է՝ ստորագրահավաք են իրականացնում, որպեսզի դրանք ներկայացնեն ավագանուն և պահանջեն նախագիծը չեղարկել։

Դժգոհությունների ֆոնին՝ ավագանու ՔՊ խմբակցությունը զիջումների է որոշել գնալ։

Ավագանու հաջորդ նիստին, որը նոյեմբերի 19-ին է նախատեսված, նոր նախագիծ է ներկայացվելու՝ զեղչեր են սահմանվելու թշակառուների, դպրոցականների, ուսանողների, հաշմանդամության խնդիր ունեցող քաղաքացիների համար




Լրահոս