Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը սեփական դիմումի համաձայն դադարեցրել են անդամակցությունն «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին: Այս մասին հայտնում են հիմնադրամից՝ ընդգծելով, որ անդամակցության դադարեցման պաճառ է հանդիսանում նախարարների աշխատանքային ծանրաբեռնվածությունը:
Նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց էր՝ Խորհրդի նոր նախագահի ընտրություն:
Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների միաձայն որոշմամբ «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Հիմնադրամի համահիմնադիր և Հոգաբարձուների խորհրդի անդամ Լենա Նազարյանը: