Արարատի մարզում ջուրը թանկացել է. «Չորրորդ իշխանություն»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. «ՉԻ» տեղեկություններով՝ Արարատի մարզի ջուր օգտագործողների ընկերությունները ավելացրել են ոռոգման ջրի համար նախատեսված գումարները։ Մարզի բնակիչների խոսքերով՝ բնական աղետից հետո սա լրացուցիչ աղետ է դարձել իրենց գլխին։
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ մարզում սկսել են ոռոգման ջրի համար պայմանագիր կնքել մեկ հեկտարի համար՝ 20 հազար դրամ, նախորդ տարվա 15 հազարի փոխարեն

Մարզի Այգեստան գյուղի բնակիչները «ՉԻ» հետ զրույցում նշեցին, որ եթե հարկ է լինում այգիները ջրել 4-5 անգամ, ապա բանջարանոցային կուլտուրաները պարտադիր պետք է ջրել առնվազն 20 անգամ։ «Թող կոնկրետ գին դնեն, այսքան անգամ ջրելու համար այսքան գումար պետք է վճարես, թև էսպես ամեն անգամ թանկացնելով ուր կհասնի»,–դժգոհեցին գյուղացիները։ Էսքան ավերություններից հետո գյուղացին դեռ չգիտի, թե հետագայում բերք կունենա, կամ կունենա արդյոք»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս