Ապրիլի 4-ին, ժամը 03.31-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Էջմիածին ավտոճանապարհին՝ կամրջի տակ, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է շտապօգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում«Մ-5» միջպետական ավտոճանապարհի Արմավիր-Երևան հատվածի 33-րդ կմ-ին Ա.Բ.-ին պատկանող «Օպել» մակնիշի 91RQ009 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը վարորդ Է.Ս.-ն տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից, ում հրշեջ-փրկարարներ մոտեցրել են «1-03» ծառայության ավտոմեքենային, վերջինս տեղափոխվել է Էջմիածին քաղաքի ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: