Հիվանդությունների ցանկ՝ Ադրբեջանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բաքվի առողջապահության նախարարությունը պաշտոնապես հայտարարել է, որ փետրվարի 17-ից սկսած՝ մոտ 546,434 մարդ բուժզննում է անցել, որոնցից 46,499-ը որևէ հիվանդություն ունի:

Բաժնի պատասխանատուն նշել է, որ 169,161 մարդ տարբեր բժշկական զննության է ենթարկվել, որոնցից 10,788-ին տեղափոխել են տարբեր ամբուլատորիաներ, 1,500 մարդու արդեն ախտորոշում են ներկայացրել, և նրանք արդեն բուժում են ստանում:

Նյարդային, անոթային, մարսողական, աղեստամոքսային, շնչառական և աչքի հիվանդություններն են գերիշխում բացահայտված հիվանդությունների ցանկում:

Պարտադիր բուժզննումները կտևեն մինչ մայիսի 1-ը. տեղեկացնում է APA-ն:




Լրահոս