Միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել ՀՀ՝ արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի անսպասելի հրաժարականը:
Մի շարք հայտնի կայքեր գրում են այդ մասին՝ հղում անելով Էդուարդ Շարմազանովի՝ Սարգսյանի հրաժարականի մասին հայտարարությանը:
Թուրքական Hurriyet-ը գրում է, որ ժողովրդի կողմից բողոքի մեծ ալիք բարձրացավ կառավարության հանդեպ այն բանից հետո, երբ հայտարարվեց պարտադիր կուտակայինի մասին օրինագծի օրինականացման մասին: Կայքը հավելել է, որ Սարգսյանը շատերին է զարմացրել անցյալ տարի՝ մեջք դարձնելով Եվրոպական միության հետ ազատ առևտրային գոտի ստեղծելու գործընթացից և առաջնահերթություն տալով Մաքսային միությանը միանալու հարցին:
Վարչապետի հրաժարականին են անդրադարձել նաև ադրբեջանական Trend-ը, Bussiness Standart-ը, Itar Tass-ը, Xinhua-ն, Իսրայելի արտգործնախարարության պաշտոնական կայքը, Global Post-ը, Kyiv Post-ը և Yahoo news-ը: