ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուժեղացված հսկողություն՝ Ավանի դատարանում․ ի՞նչ է կատարվում «Չաղ Ռուստամի» գործով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավանի դատարանում ընթանում է Քրեական հեղինակություն «Չաղ Ռուստամի»՝ Ռուստամ Ստեփանյանի գործով առաջին դատական նիստը։ Դատարանում ոստիկանության կողմից ուժեղացված հսկողություն է ու դեռ ավելին դատարան են եկել մի խումբ քաղաքացիներ՝ ի պաշտպանություն քրեական հեղինակություն «Չաղ Ռուստամի»՝ Ռուստամ Ստեփանյանի։ Դատական նիստի դահլիճը լեփ-լեցուն էր եւ կարգադրիչները թույլ չտվեցին մյուս քաղաքացիներին մտնել՝ պատճառաբանելով, որ նիստերի դահլիճում նստատեղ չկա։

Հիշեցնենք, որ 2024 թվականի հունիսի 11-ին կրակոցներ էին հնչել Աջափնյակ վարչական շրջանում, եւ սպանվել էր քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանը՝ «Ֆազ»-ը։

ArmLur.am-ը դեպքից անմիջապես հետո գրեց՝ կասկածներ կան, որ Սերգեյ Գրիգորյանի սպանությունը կապ ունի քրեական հեղինակություն Ռուստամ Ստեփանյանի` «Չաղ Ռուստամի» հետ, քանի որ վերջիններս լարված հարաբերությունների մեջ են եղել միմյանց հետ ու արդյունքում դեպքից երկու ամիս անց կասկածները փարատվեցին:

Իրավապահները սպանությունից 2 ամիս անց ձերբակալեցին եւ կալանքի տարան Ռուստամ Ստեփանյանին ու եւս մեկ անձի՝ նրա վարորդին, իսկ բուն սպանություն կատարողները դեռ փնտրվում են:

Նշենք, որ Ռուստամ Ստեփանյանը՝ «Չաղ Ռուստամը» պնդում է, որ կապ չունի քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի՝ «Ֆազի» սպանության կազմակերպման հետ եւ չի ընդունում մեղադրանքը։ Վերջինս այս պահին կալանքը կրում է ԱԱԾ մեկուսարանում։

Մանրամասնեը՝ տեսանյութում։

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան 




Լրահոս