«Վարչապետն ավելի վաղ պետք է հրաժարական տար» (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տնտեսագետ Բագրատ Ասատրյանն անտարբեր է վարչապետի հրաժարականի հարցում:

«Մեր կառավարությունը պետք է ավելի վաղ  հրաժարական տար, քանի որ, օրինակ, 2009-ին տնտեսական աճը պետք է լիներ 15 տոկոս, բայց եղավ 10 տոկոս անկում: 2008-ին ՀՆԱ-ն մոտավորապես 12 մլրդ դոլար էր, իսկ 2013-ին` 10 մլրդ դոլար»,- ասաց Բագրատ Ասատրյանը` հավելելով, որ  ինքը չի ուզում «կառավարություն» բառն օգտագործել, այլ պետք է ասել`ՀՀ իշխանության մի մոդել:

Բագրատ Ասատրյանի խոսքով` ՀՀԿ-ն չի վերցնում իր վրա պատասխանատվություն. անձերը լավ կաշխատեն, թե վատ, կուսակցությունը դրա համար պատասխանատվություն չի կրում: «Խնդիրը քաղաքական համակարգի մեջ է»,- ասաց Ասատրյանը:

«ՀՀԿ-ն, վարչապետ փոխելով, թուլացա՞վ» հարցին տնտեսագետը պատասխանեց. «Ո՛չ, թուլանալ-չթուլանալու խնդիր չկա, քանի որ կուսակցությունն իր վրա պատասխանատվություն չի վերցնում երկրում ստեղծված իրավիճակի համար:

Սոնա Դավթյան




Լրահոս