ՀԱՐՑ. 2011թ. ընթացքում քանի՞ տաքսի ծառայություններ են տուգանվել, որոնք քաղաքացիներին խաբում են: Իսկ որ խաբում են, դա փաստ է, քանի որ նույն ճանապարհը տաքսի ծառայության տարբեր մեքենաներ տարբեր արժեքներով են անցնում: Ինձ հետաքրքիր են թվերը:
Եթե սպառողը հայտնաբերում է, որ տվյալ տաքսի ծառայությունն իրեն հաստատ խաբում է, այդ դեպքում նա ո՞ւմ դիմի եւ ո՞ւր զանգահարի, կա՞ թեժ գիծ: Հետաքրքիր է իմանալ, թե խախտումները հայտնաբերելու դեպքում մոտավորապես ինչքա՞ն տուգանք է հասնում տվյալ տաքսի ծառայությանը:
ՊԱՏԱՍԽԱՆ. 2011թ. ընթացքում տեսչության կողմից ստուգումներ են իրականացվել երեք տաքսի ծառայություն մատուցող ընկերություններում: Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի սանկցիայով պատասխանատու անձինք ենթարկվել են վարչական պատասխանատվության: Հոդվածը նախատեսում է վարչական տուգանք նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով:
Եթե սպառողը համարում է, որ տաքսի ծառայության կողմից խախտվել են իր իրավունքները, ապա նա պետք է դիմի ծառայության կազմակերպչին կամ ՀՀ շուկայի եւ սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչությանը` Կոմիտասի պողոտա, 49/2 հասցեով կամ զանգահարի թեժ գիծ (010)-23-56-00 հեռախոսահամարով:
եւ հասարակայնության հետ կապերի բաժին
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշված հեռախոսահամարն այսօրվանից թերեւս պետք է իսկապես թեժ գծի վերածվի: Այս համակարգում տիրող խայտառակ վիճակը հարթելու այլ ելք ցավոք չկա: