Կրկին երկրաշարժ՝ Չիլիում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

6,2 մագնիտուդ ուժգնությամբ նոր ստորգետնյա ցնցում է գրանցվել Չիլիի ափերի մոտ. հայտնում է РИА Новости-ն:

Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Չիլիի Իկիկե քաղաքից 55 կմ հարավ-արևմուտք: Ցնցումների ուժգնությամբ՝ այն որակվել է որպես կործանիչ:

Նշենք, որ չորեքշաբթի գիշերը տեղի ունեցած երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7,6, իսկ հինգշաբթի` 7,4 մագնիտուդ: Չիլիում առաջին երկրաշարժի զոհ է դարձել 6 մարդ, անհայտ կորած է համարվում 2 աղջիկ:

Պերուում զոհվել է 9 մարդ:




Լրահոս