Սկորսեզեի «Գայլը Ուոլ սթրիթից» աղմկահարույց ֆիլմը շարունակում է սկանդալային նորությունների աղբյուր մնալ:
Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС-ը, դատարանը 22,5 հազար դոլարով տուգանել է Նովոսիբիրսկի երկու կինոցանց այդ ֆիլմի ցուցադրման համար:
Փորձագետների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ֆիլմում իդեալականացվում է թմրանյութերի օգտագործումը:
Նշենք, որ «Գայլը Ուոլ սթրիթից» ֆիլմը հիմնված է բորսային միջնորդ Ջորդան Բելֆորտի հիշողությունների վրա, ով 1987թ-ին ստեղծել է ԱՄՆ-ում ամենախոշոր բորսային ընկերություններից մեկը, իսկ 1990թ-ին` դատապարտվել փողերի լվացման համար:
«Գայլն Ուոլ սթրիթից» կինոնկարը Սկորսեզեի ամենադիտված կինոնկարներից մեկն է: