Ժառանգություն կուսակցությունը հանրահավաք է կազմակերպել Գյումրիում:
Ելույթ ունենալով Թատերական հրապարակում՝ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց. «Սա վերջին նախահավաքն է, ժողովրդի 90 տոկոսի պահանջն է, որպեսզի միանան բոլոր քաղաքացիական շարժումները, կուսակցությունները, որ պրծնենք այս դժոխքից եւ ունենանք նորմալ իշխանություն:
Շախմատի մեծ խաղ է գնում հիմա: Հիմա հայտարարում եմ՝ ով խաղում է, թող խաղա: Ով մեզ հետ միասին չկանգնեց ամբողջական իշխանափոխության համար եւ գնաց բազարի, թող ժողովրդի անունից չխոսի:
Հասել ենք մի կետի, որ հենց այս ամիս՝ ապրիլին, լուծելու ենք այն կարեւոր հարցը, որը մեզ չհաջողվեց ուղիղ մեկ տարի առաջ»:
Հանրահավաքին մասնակցում են նաեւ ՀԱԿ ներկայացուցիչներ:
Նյութն այստեղ ՝ galatv.am