Աշտարակի ոստիկանապետ Սերգեյ Մարտիրոսյանը ազատման դիմում է գրել։
Այս մասին ArmLur.am-ին ՆԳՆ-ից հայտնեցին՝ նշելով, որ վերջինիս ազատումը կապ չունի այսօրվա աղմկահարույց դեպքերի հետ։
Ավելի վաղ գրել էինք․«ArmLur.am-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Աշտարակի բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանին ասել են ազատման դիմում գրել։
Չի բացառվում, որ վերջինիս տրված այս հրահանգը կապված լինի դեկտեմբերի 16-ի աղմկահարույց բացահայտման հետ, որն էլ կապված է Արագածոտնի մարզպետի օգնականի հետ։
Ըստ տարածված լուրերի՝ նա կասկածվում է թմրանյութերի օգտագործման մեջ։
ArmLur.am-ի ձեռքում էր հայտնվել բացառիկ լուսանկարներ, թե ինչպես են Արագածոտնի մարզպետի օգնական-խորհրդականին թմրանյութի կասկածանքով Աշտարակի ոստիկանության բաժնից տեղափոխում:
Shamshyan.com-ը գրել էր, որ դեկտեմբերի 16-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհի Աշտարակ-Ագարակ հատվածում հայտնաբերել են կասկածյալի «Mercedes»-ը, ինչից հետո վարորդին թմրանյութ պահելու, օգտագործելու և տարածելու կասկածանքով տեղափոխում են ոստիկանության Աշտարակի բաժին:
Վարորդի մոտ հայտնաբերում են խոշոր չափի թմրամիջոց՝ «մարիխուանա» տեսակի:
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն:
Կասկածանքով ոստիկանություն տեղափոխված Արմեն Մարկոսյանը աշխատում է Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի օգնական-խորհդական»:
Քնար Մանուկյան