ՌԴ-ն Միհրանյանի մուտքը Հայաստան արգելելը համարում է Երեւանի ոչ բարեկամական քայլ. Զախարովա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ-ն Միհրանյանի մուտքը Հայաստան արգելելը համարում է Երեւանի ոչ բարեկամական քայլ։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք Անդրանիկ Միհրանյանի մուտքի արգելքը դիտարկում ենք որպես ոչ բարեկամական քայլ։ Դա հակասում է մեր երկկողմ հարաբերությունների դաշնակցային կարգավիճակին։ ՌԴ ԱԳՆ-ն պաշտոնական հարցում է ուղարկել հայկական իշխանություններին՝ պարզաբանումներ պահանջելով։ Ռուսական կողմը քանիցս Երեւանին կոչ է արել հրաժարվել երկիր ՌԴ քաղաքացիների մուտքն արգելելու «արատավոր գործելակերպից», որոնք ինչ-որ պատճառներով անհարմար են դարձել իշխանություններին»,- նշել է Զախարովան։

Զախարովայի խոսքով՝ սա հատկապես տարօրինակ է թվում Հայաստանի իշխանությունների մշտական հայտարարությունների ֆոնին՝ իրենց բացության, դեմոկրատականության եւ բազմակարծությանն իրենց հավատարմության մասին։

Զախարովան ճեպազրույցում անդրադարձել է Բաքվի՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» մասին հայտարարություններին՝ նշելով․

«Արժե պաշտոնական Երևանից հետաքրքրվել, թե ինչպես է նա վերաբերվում նման հայտարարություններին։ Ռուսաստանի դիրքորոշումը հայտնի է և ամրագրված է, մասնավորապես, եռակողմ պայմանավորվածությունների հումանիտար բլոկում»:




Լրահոս