Եվրամիությունը կարող է կորցնել 1տրիլիոն եվրո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառման դեպքում ԵՄ-ի կորուստները կարող են կազմել 1 տրիլիոն եվրո:

Banki.ru-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը:

«Դեռ մեծ հարց է, թե մաքսիմալ վնասի տեսանկյունից ո՞ւմ են ուղղված այդ պատժամիջոցները: Եթե ամերիկացիները աշխատեն իրագործել Իրանի դեպքում կիրառված մոդելը`  իսկ դա գործնականում երկրի մեկուսացնումն է համաշխարհային ֆինանսական համակարգից դոլարի և եվրոյի մասով, ապա, մեր հաշվարկներով, Եվրամիության կորուստները կարող են հասնել մեկ տրիլիոն եվրոյի», – ասել է Գլազևը Russia Today-ին:

Նրա խոսով, Գերմանիան կարող է ունենալ 200 մլն եվրոյի կորուստ: «Կորուստներ կունենա նաև Ուկրաինան, որի շահերի համար նրանք, իբր, անհանգստանում են, և Մերձբալթիան, որն իրեն առավել ագրեսիվ է դրսևորում», – համոզված է խորհրդականը:

Գլազևի կարծիքով, Մերձբալթյան պետությունների կորուստը կարող է համադրելի լինել ՀՆԱ-ի հետ:




Լրահոս