Թուրքիայի և ՌԴ-ի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել է Ուկրաինան, Սիրիան և էներգետիկ անվտանգությունը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրը։

«Հունվարի 12-ին ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։

Զրույցի ընթացքում քննարկվել են Սիրիայում, Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին, ինչպես նաև էներգետիկ անվտանգությանը վերաբերող հարցեր»,- ասել է աղբյուրը։

Նախարարների զրույցի բովանդակության մասին այլ մանրամասներ նա չի հայտնել։




Լրահոս