Արմավիրում բացահայտվել է փայտանյութի և փաստաթղթի տվյալի անհամապատասխանություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համանքային ոստիկության Արմավիրի բաժնի ծառայողները հունվարի 16-ին Նորապատ գյուղում ստուգման նպատակով մոտեցել են «ԳԱԶ-33021» մակնիշի մի բեռնատարի, որը բարձած էր փայտանյութով: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Տավուշի մարզի Գանձաքար գյուղի բնակիչ 39-ամյա վարորդը ներկայացրել է փաստաթուղթ, ըստ որի` մեքենայում պետք է լինեին 2,5 խորանարդ մետր հաճարենու կոճղեր: Սակայն ակնհայտ էր, որ թափքում մոտ 4 խորանարդ մետր փայտանյութ կա` հաճարենի և բոխի տեսակի, ինչը չէր համապատասխանում փաստաթղթի տվյալին:

Բեռնված մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք, կազմված փաստաթղթերն ուղարկվել են Տավուշի մարզային քննչական վարչություն:




Լրահոս